ՀՀ նախագահն ու Ավստրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են առկա մարտահրավերներին

ՀՀ նախագահն ու Ավստրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են առկա մարտահրավերներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում