Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը», նշելով, որ տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին:
Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել էր փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:
Կարծիքներ