Թուրքիան մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի և Քարիե մզկիթների վերաբերյալ
Թուրքիան մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի զեկույցի դրույթները Ստամբուլի Սուրբ Սոֆիա և Քարիե մզկիթների վերաբերյալ:
Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ:
«Թուրքիան մերժում է խորհրդատվական կոմիտեի զեկույցը, որը չի համապատասխանում ներկա իրավիճակին: Դրանք, կարծես, գրվել են կանխակալ և քաղաքական նկատառումներից ելնելով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
France-Presse գործակալությունը ուրբաթ օրը հաղորդել էր, որ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) խնդրել էր Թուրքիային մինչև 2022 թվականի փետրվարը զեկույց տրամադրել Ստամբուլում գտնվող,մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի վերաբերյալ։ Գործակալության տվյալներով, կոմիտեն հայտնել է «մտահոգությունը բյուզանդական դարաշրջանի այս հուշարձանին մզկիթի կարգավիճակ տալու կապակցությամբ» և խնդրում է Թուրքիային ներկայացնել «նորացված հաշվետվություն շենքի վիճակի վերաբերյալ»:
Կարծիքներ