Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը

Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահ զորքերին հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը, հաղորդում է Sputnik Բելառուս լրատվական գործակալությունը:

Երկրի ղեկավարը այս մասին հայտարարել է  Անկախության օրվա առթիվ կայացած հանդիսավոր արարողության  ժամանակ, որը Բելառուսում նշվում է հուլիսի 3-ին:

Լուկաշենկան հայտարարել է, որ Ուկրաինայից  «հսկայական քանակության զենք» է ներթափանցում։ Ըստ Լուկաշենկոյի, այսուհետ միայն խաղաղ բնակիչները կկարողանան մուտք գործել երկիր:

Բելառուսի նախագահը արարողության  ժամանակ նաև ասել է, որ Ուկրաինան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը և Լիտվան կապված են Բելառուսի  Հանրապետությունում եղած «թաքնված» ահաբեկչական բջիջների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում