Եվրահանձնաժողովը մտադիր է այսօր ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրահանձնաժողովը մտադիր է այսօր ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրահանձնաժողովը մտադիր է այսօր ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Վաղը մենք կներկայացնենք միջոցառումների չորրորդ փաթեթը, որպեսզի մեկուսացնենք Ռուսաստանը և սպառենք նրա ռեսուրսները: Եվրամիությունը ձգտելու է «անջատել» Ռուսաստանն աշխարհից»,- նախօրեին նշել է պաշտոնյան։

Առաջարկված պատժամիջոցները նախատեսում են Ռուսաստանի անդամակցության կասեցումն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին, Արևմուտքի երկրների հետ առևտրում Ռուսաստանի համար  առավել բարենպաստ ռեժիմի վերացումը և այլն: Փաթեթը նաև ենթադրում է սահմանափակումներ արտահանման, ներդրումների ոլորտներում, շքեղ ապրանքների մատակարարման արգելք և կրիպտոարժույթների ձեռքբերման սահմանափակումներ ՌԴ քաղաքացիների նկատմամբ:

Նշվում է, որ Եվրահանձնաժողովը և «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել Ռուսաստանի վրա ճնշման մեծացումը, որպեսզի ստիպեն նրան դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում