Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում