Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում

Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում

Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նրա խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայկական կողմը Կրեմլին է դիմել։

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», – ասաց Հունանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում