Գնել Սանոսյանը ներկայացրել է 2022-ի իր տեսլականը ՝ սահմանելով նոր նշաձող
![Գնել Սանոսյանը ներկայացրել է 2022-ի իր տեսլականը ՝ սահմանելով նոր նշաձող](https://freenews.am/uploads/images/image_750x_61cc27aa57801.jpg)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմի և ենթակա մարմինների ղեկավարների հետ ամփոփել է 2021 թվականը։ ՀՀ տարածքային կառավրման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարն ըստ ոլորտների առանձնացրել է կատարված աշխատանքը՝ մատնանշելով գրանցված արդյունքներն ու թերությունները։
Սանոսյանն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտները շատ են, պահանջվող աշխատանքի ծավալը մեծ է և աշխատակիցները պետք է պատասխանատու և բծախնդիր կերպով մոտենան իրենց աշխատանքին։ Նա ներկայացրել է 2022-ի իր տեսլականը, սահմանել նոր նշաձող և հույս հայտնել, որ 2022-ի ավարտին համատեղ կարձանագրվի, որ այդ նշաձողը հաղթահարված է։
Նախարար Սանոսյանը ՏԿԵ նախարարության մեդալներով է պարգևատրել մի շարք աշխատակիցների։ Նախարարության մի շարք աշխատակիցներ խրախուսվել են շնորհակալագրերով:
Կարծիքներ