Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերությանը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Ոտքի կանգնելու համար մեզ ամբողջովին նոր՝ տնտեսական զարգացման խորքային ռազմավարություն է պետք։ Կայուն եւ որակյալ աճի համար ռազմարդյունաբերությունից զատ ուրիշ ո՞ր ոլորտներին պետք է ուշադրություն դարձնել։
«ՀՀ»-ի հարցին տնտեսագետ Կարեն Սարգսյանը պատասխանեց՝ ելնելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահավերներից։ Ըստ այդմ, մասնագետի խոսքերով, ամենակարեւոր ոլորտը, որտեղ կա ներուժ եւ հնարավոր է պետական խթանող եւ ուղղորդող քաղաքականության միջոցով կարճ ժամանակում հասնել արդյունքների, ՏՏ ոլորտն է՝ ռազմաարդյունաբերական համալիրի վերազինման եւ արդիականացման ուղղությամբ. «Սա իր հերթին կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Կարծում եմ նաեւ, ճիշտ կլինի, որ ամբողջ տնտեսությունը ծառայի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը եւ անցում կատարվի պլանային կառավարման։ Մենք գտնվում ենք այնպիսի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որ եթե չապահովվենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա, չեմ կարծում, որեւէ արտաքին ուժ դա կվերցնի իր վրա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ