Ստամբուլում առատ ձյան պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

Ստամբուլում առատ ձյան պատճառով ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլում ձյան առատ տեղումների պատճառով չեղարկել է 407 չվերթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է HaberTurk-ը:

Ձյան տեղումները մարտի 11-ից խախտել են օդային, ծովային ու ցամաքային հաղորդակցությունը, չեղարկվել է ուսումնական պրոցեսը դպրոցներում և համալսարաններում:

Վատ տեսանելիության պատճառով դադարեցվել է նավերի շարժը Բոսֆորի նեղուցով:

Ակնկալվում է, որ երեկոյան ձյան տեղումներն ավելի են ուժեղանալու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում