Արդարադատության նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն կապահովեն համատեղ ծրագրերի շարունակականությունը
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագրերի, մասնավորապես, դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը:
Ըստ աղբյուրի՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նկատելի արդյունավետությունը:
Անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող արբիտրաժային կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներին:
Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ամրապնդել առկա համագործակցությունը և ապահովել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
Կարծիքներ