Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալեցին
Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Առուշ Առուշանյանը Երևանում էր և մասնակցում էր ի պաշտպանություն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանի իրականացվող բողոքի ակցիային:
ՀՔԾ-ից Գորիս համայնքի ղեկավարին բերման ենթարկելու փաստը չեն մեկնաբանում:
Կարծիքներ