Ճապոնական ծովում 30 ձկնորսով ռուսական նավ է այրվել
Ճապոնական ծովում 30 ձկնորսով «Վիտիմ» ձկնորսական նավը բռնկվել է։ ՌԴ ԱԻ նախարարության Պրիմորյեի երկրամասի գլխավոր վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոն այդ մասին ահազանգ է ստացվել այսօր վաղ առավոտյան՝ տեղի ժամանակով 07․00-ին, հայտնում է RIA Novosti-ն։
Դեպքը տեղի է ունեցել Ասկոլդ կղզուց ոչ հեռու։ Բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։
Դեպքի վայր են ուղարկվել մի քանի նավեր։ Գործի է դրվել նաև Մի-8 ուղղաթիռ։ Այս պահի դրությամբ հաջողվել է նավից տարհանել անձնակազմի 22 անդամի։
Կարծիքներ