Սաուդյան Արաբիան ցանկանում է Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել․ Էրդողան

Սաուդյան Արաբիան ցանկանում է Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան դիմել է Անկարային՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցով, բայց, միևնույն ժամանակ, նա համատեղ զորավարժություններ է անցկացնում Հունաստանի հետ և շարունակում է թուրքական ապրանքների շրջափակումը: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Սաուդյան Արաբիան վերջերս մի հանդիպման է մասնակցել, որը Անկարան «Թուրքիայի դեմ դաշինք» է համարել:

Հունաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Բահրեյնի մասնակցությամբ Աթենքում անցկացվել է Philia Forum-ը։

Մասնակից երկրները, ընդհանուր առմամբ, Հունաստանի կողմն են անցել՝ Արևելյան Միջերկրական ծովի շուրջ վեճում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում