Ականազերծողները 7 միավոր չպայթած զինամթերք են գտել Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները 7 միավոր չպայթած զինամթերք են հայտնաբերել Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում:
Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում) կենտրոնի մասնագետները մաքրման աշխատանքներն իրականացնում են օգոստոսի 18-ից: Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից:
Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ չորս հատ 122 մմ տրամագծով արկ, երկու 57 մմ տրամագծով և մեկ 100 մմ տրամագծով արկ: Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:
Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին:
Կարծիքներ