Պեսկով. Ռուսաստանի՝ լավ հարաբերություններ ունենալու ցանկությունը չի ընդունվում ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Եվրոպայում
Ռուսաստանի՝ լավ հարաբերություններ ունենալու ցանկությունը չի ընդունվում ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Եվրոպայում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կարեւորը լավ հարաբերություններ ունենալու Ռուսաստանի ձգտումն է: Դա ՌԴ նախագահի հիմնական ուղերձն է, որին, չգիտես ինչու, չեն ցանկանում լսել ո՛չ Վաշինգտոնում, ո՛ր Բրյուսելում, ո՛չ եվրոպական այլ մայրաքաղաքում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը շեշտել է, որ «չի հանդուրժի այն, ինչ այժմ անում են չեխերը, եւ թե ինչպես են նրանց միանում բուլղարացիները, ինչպես են այսպես ասված համերաշխության շրջանակում միանում մերձբալթացիները եւ այլն»:
Կարծիքներ