ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած այսօրվա իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել պարզաբամամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։

Մասնավորապես՝ չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։

Տեղի ունեցածի հետևանքով ժամը 23:00-ի դրությամբ վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ:

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարական առանձնատան դիմաց ընդդիմադիրները փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում