ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը. Դենիս Գոնչար
ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը, որը ստեղծված է՝ կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման համար:
Այս մասին «ՌԻԱ Նովստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը: Ռուսական կողմը տրամադրված է այսուհետ ևս ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին՝ շփման եզրեր գտնելու, վստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման համար»,- հայտարարել է Գոնչարը:
Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում լուծվում է խնդիրների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
Կարծիքներ