Լեհ սահմանապահները ներգաղթյալների մեծ խմբի են ձերբակալել Բելառուսի հետ սահմանին
Բելառուսի և Լեհաստանի սահմանին ձերբակալել են պատմության մեջ ամենամեծ քանակով անօրինական ներգաղթյալներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լեհաստանի սահմանապահ ծառայությանը:
«Պոդլյասկի սահմանապահ ջոկատի աշխատակիցները 62 մարդու են ձերբակալել լեհ-բելառուսական սահմանն անօրինական հատելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սահմանապահների տվյալներով՝ դա ներգաղթյալների ամենամեծ խումբն է, որը մեկ օրում փորձել է հատել սահմանը:
Լեհ սահմանապահները մասնավորեցրել են, որ ներգաղթյալների թվում են Իրաքի 50, Իրանի 11 և Կամերունի մեկ քաղաքացի: Սահմանապահները ստիպված են եղել դիմել ոստիկանների օգնությանը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանին իրավիճակը լարված է օրեր շարունակ, քանի որ Մինսկն ավելի վաղ հայտարարել էր, որ չի զսպելու իր սահմանով Եվրոպա հասնել փորձող միգրանտներին, որից հետո Լեհաստանը սկսել է ձերբակալել նրանց: Նախօրեին մահվան դեպք էր գրանցվել սահմանին, երբ ծեծի ենթարկվելու հետևանքով ներգաղթյալներից մեկը մահացել էր:
Կարծիքներ