ՀՀ-ի ու Միացյալ Թագավորության խորհրդարանական բարեկամական խմբերի միջև կկազմակերպվի առցանց հանդիպում
Այսօր հանդիպել եմ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ։
Խոսել ենք նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձեւավորման վերաբերյալ։ Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը՝ որպես փոխնախագահներ, և Ջեյմս Մյուրեյը՝ որպես պատասխանատու Լիազոր։ Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջեւ կազմակերպել առցանց հանդիպում։
Անդրադարձել ենք Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես կարեւորելով փորձագիտական հարթակների ստեղծումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մեր երկրում բարեփոխումներին առնչվող հարցեր։
ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ