Նարեկ Մկրտչյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լիլիթ Մակունցը հետ է կանչվել

Նարեկ Մկրտչյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լիլիթ Մակունցը հետ է կանչվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Նարեկ Մկրտչյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Լիլիթ Մակունցը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախագահի մեկ այլ հրամանագրով, Նարեկ Մկրտչյանն ազատվել էր նախարարի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում