Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային օրական աճ են արձանագրել
Բուլղարիայի սանիտարական իշխանությունները վերջին օրը կորոնավիրուսով վարակման 188 դեպք են արձանագրել, ինչը 14-ով ավելի Է, քան մեկ օր առաջ: Դա եղել Է հանրապետությունում ամենաբարձր ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր, հուլիսի 8-ին հաղորդել Է Բուլղարիայի արողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալը:
Պաշտոնական տվյալներով՝ ախտահարվածների ընդհանուր քանակըը կազմել Է 6 102, նրանց թվում՝ 465 բուժաշխատող: Վերջին 24 ժամում մահացել Է կորոնավիրուսով չորս պացիենտ, ընդամենն արձանագրված Է 254 մահացու վախճան: Հիվանդանոցներում բուժման մեջ Է գտնվում 483 կորոնավիուսով հիվանդ, նրանցից 32-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: 3 037 մարդ առողջացել Է:
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են մարտի 8-ին: Մարտի 13-ից մինչեւ մայիսի 14-ը երկրում գործել Է արտակարգ դրության ռեժիմ: Ներկայումս Բուլղարիայում պահպանվում Է արտակարգ համաճարակային դրությունը, որը երկարաձգվել Է մինչեւ հուլիսի վերջը: Քաղաքացիները պարտավոր են պահպանել սոցիալական հեռավորությունը եւ պաշտպանական դիմակներ կրել փակ հասարակական վայրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ