Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառային տարածքից ապօրինի հատել է բոխու և կաղնու 10 ծառ և տեղափոխել իր տան բակ:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ