Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։

«Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ գործադուլի պատճառով չվերթերի չեղարկման հետեւանքները կանդրադառնան ավիաընկերությունների մոտ 33 հազար հաճախորդների վրա։

Անցյալ տարվա դեկտեմբերից Ֆինլանդիայում գործադուլներ են իրականացվում տարբեր ոլորտներում՝ մանկապարտեզներից մինչև արդյունաբերական աշխատանքներ։

Արհմիությունները դեմ են վարչապետ Պետերի Օրպոյի կաբինետի բարեփոխումներին, որոնք ազդում են կենսաթոշակների, արձակուրդի և գործազրկության նպաստների, ապահովագրավճարների, աշխատանքից ազատումների պարզեցման, գործադուլների տևողության կրճատման և այլ հարցերի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում