Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները և համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Նախագիծն ընդգրկված է Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում:
Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի է ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն:
Դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընդունվել է Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար, սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:
Փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում»:
Այդ ժամկետը լրացել է մայիսի 8-ին:
Կարծիքներ