Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային մի քանի ուղղությամբ որոնումները շարունակվում են
Արցախում 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները հուլիսի 1-ին շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում։
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ հաղորդագրություն կհրապարակի երեկոյան։ Ռազմական գործողություններից հետո իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հունիսի 30-ի տվյալներով` տարհանվել է 1588 աճյուն»,- նշում են ԱԻՊԾ-ից։
Կարծիքներ