Պահանջում ենք ադրբեջանական ԶՈՒ-ի անհապաղ դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից. ԵԽԽՎ 47 պատգամավորների հայտարարությունը

Պահանջում ենք ադրբեջանական ԶՈՒ-ի անհապաղ դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից. ԵԽԽՎ 47 պատգամավորների հայտարարությունը

ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:

ԵԽԽՎ անդամների հայտարարության մեջ ասվում է.

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք հետևյալը.

Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ  2022թվականի սեպտեմբերին:

Ռազմական ագրեսիայի այս գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հայաստանի  բնակավայրերին պատճառվել է զգալի վնաս, ագրեսիայի հետևանքով գրանցվել են հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։

Կան սարսափելի խոշտանգումների, գերեվարված և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի ապացույցներ։

Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի , միջազգային մարդասիրական իրավունքի  և կանոնադրությա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների նորմերը:

Մենք նաև դատապարտում ենք ռազմագերիների և գերեվարված հայերի դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում։

Կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ կերպով ներգրավվել բանակցային գործընթացում։

Մենք պահանջում ենք ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ գերիների հրատապ հայրենադարձում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում