2023 թվականի հոկտեմբերից Գազա է առաքվել ավելի քան 250 հազար տոննա պարենամթերք
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատված է մատակարարվել առնվազն 252,6 հազար տոննա պարենամթերք։ Այս մասին հայտնում է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը (COGAT):
Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատված է մտել առնվազն 19,448 բեռնատար, որոնք տեղափոխում են 363,7 հազար տոննա միջազգային մարդասիրական օգնություն։ Դրանցից 11954 բեռնատարը անկլավ է հասցրել 252,6 հազար տոննա պարենամթերք, 1409 բեռնատար՝ 28,1 հազար տոննա ջուր, 2832 բեռնատար՝ 40,7 հազար տոննա սարքավորումներ՝ ժամանակավոր տեղակայման կետերի կազմակերպման համար, 1705 բեռնատար՝ 19,8 հազար տոննա դեղորայք: 1539 բեռնատարներ առաքել են ավելի քան 22,5 հազար տոննա խառը բեռ։ Բացի այդ, հոկտեմբերի 7-ից Գազայի հատված է մատակարարվել վառելիքի 207 բաք և կենցաղային գազի 401 բաք։
Կարծիքներ