Անկարայում բնակելի շենքում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Անկարայի Չանքայա բնակելի թաղամասի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Turkiye պարբերականը՝ հավելելով, որ պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով։
Հաղորդվում է, որ միջադեպին արձագանքել են մի քանի առողջապահական խմբեր, ոստիկանությունը և կոմունալ ծառայությունները։
Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարների օպերատիվ միջամտության շնորհիվ պայթյունից հետո ծագած հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության ներքո։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1197174
Կարծիքներ