Նախընտրական քարոզարշավի հետևանքով սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ. Անահիտ Ավանեսյան
Նախընտրական քարոզարշավի հետևանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ նախորդ 7 և 14 օրերի համեմատականներն արդեն ցույց են տալիս վարակվածության մի փոքր աճ:
«Իհարկե պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից: Բայց այո, իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երևան քաղաքով, իհարկե իր դերը խաղալու է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել էնախարարի պաշտոնակատարը:
Ընտրությունների օրը, նրա խոսքով, ընտրական բոլոր տեղամասերում գործընթացը պատշաճ ձևով էր կազմակերպված, և թե քաղաքացիները, թե ոստիկանությունը, թե հանձնաժողովի անդամները խիստ կերպով դիմակ էին կրում:
Կարծիքներ