Որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են, բայց տարածաշրջանային ամենակարևոր դերակատարներից մեկի՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է բաց պահել և շարունակել փոխգործակցությունը:
«Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանը ամենակարևոր դերակատարն է: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է դրական արդյունքների հասնել, բայց դա հնարավոր է: Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ նույն կարծիքին են, սակայն մենք ի վիճակի ենք բաց խոսելու։ Կարևոր է բաց պահել երկխոսության ուղիները»,- ասել է Չավուշօղլուն գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:
Արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չի կարող վտանգել երկրի անվտանգությունը:
«Ռուսաստանը դա հասկանում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք, երբ դա հնարավոր է լինում, բայց անհրաժեշտության դեպքում մնում ենք անսասան»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է նպաստի տարածաշրջանային և միջազգային կայունությանը:
«Սիրիան դրա օրինակն է: Ակնհայտ է, որ մեր կարծիքները տարբեր են, այնուամենայնիվ, մենք գտել ենք միասին աշխատելու ուղիներ: Արդյունքներից մեկը սահմանադրական հանձնաժողովն է, ՄԱԿ-ի 2254 բանաձևի միակ գործող մեխանիզմը»,- ասել է նախարարը:
Կարծիքներ