Ռոգոզինը Մասքին համարել է տիեզերական կապիտալիստ

Ռոգոզինը Մասքին համարել է տիեզերական կապիտալիստ

«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինն Իլոն Մասքին համարել Է տիեզերական կապիտալիստ, իսկ նրա SpaceX ընկերությունը՝ հետաքրքիր:

«Մենք չունենք այնպիսի մարդիկ, ինչպիսին Իլոն Մասքն Է, որը, այսպես ասենք, այդպիսի տիեզերական կապիտալիստ Է: Բայց մենք ունենք շատ տաղանդավոր ինժեներներ եւ կոնստրուկտորներ, այդ թվում՝ երիտասարդ մշակողներ: Մենք կցանկանայինք, որպեսզի նրանց երկիրը նույնպես իմանա: Որպեսզի այդ մարդիկ հասկանան, որ մեր հասարակությունն ապավինում Է նրանց: Այդպիսի աջակցությունն անհրաժեշտ Է»,-ասել Է Ռոգոզինը՝ հանդես գալով Startup Village խորհրդաժողովում:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում այն բանին, ինչ որ անում Է պարոն Մասքը, նա ամենից առաջ ստեղծել Է այնպիսի հետաքրքիր ընկերություն, որտեղ կա ներքին գնագոյացում, ենթակառուցվածք, որը նրան փոխանցվել Է, ըստ Էության, պետության կողմից»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում