ԲԴԽ-ն մերժել է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը:

 

Որոշումը հրապարակել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

 

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում