Թրամփը հայտարարել Է, որ առայժմ պատրաստ չԷ խոսելու կրկին ԱՄՆ-ի նախագահ քվերակվելու պլանների մասին
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ չի կարող ստույգ ասել, թե ինքը կմասնակցի արդյոք պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին: Այդ մասին նա հայտնել Է փետրվարի 17-ին Newsmax TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ես առայժմ չԷի ասի, բայց մենք վիթխարի պաշտպանություն ունենք»,- ընդգծել Է նա:
Հանրապետականը նաեւ նշել Է, որ իր կողմնակիցների թիվը ներկայումս նույնիսկ ավելի շատ Է, քան մինչեւ 2020 թվականի նախագահական ընտրությունները, որոնք նա տանուլ տվել դեմոկրատ Ջո Բայդենին: Politico թերթի տվյալներով՝ Թրամփն ավելի վաղ իր շրջապատի մարդկանց տեղեկացրել Է պետության ղեկավարի հաջորդ ընտրություններում իր թեկնածությունը քվեարկության դնելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ