Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին

Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին

«Թալիբան» շարժման անդամներն իրենց դրոշը բարձրացրել են Աֆղանստանի և Պակիստանի միջև հիմնական սահմանային անցակետում և պնդում են, որ այն այժմ իրենց վերահսկողության տակ է:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, աֆղան պաշտոնյաները հերքել են դիրքի կորստի մասին լուրը, թեև սոցցանցում տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ «Թալիբանի» զինյալները զրուցում են պակիստանցի սահմանապահների հետ:

Վերջին շաբաթներին ծայրահեղական շարժման անդամներն արագորեն առաջընթաց են ունենում երկրի տարբեր հատվածներում, այդ թվում և սահմանների մոտակայքում՝ երկրի զինված ուժերից խլելով մի շարք առանցքային հենակետեր և անցակետեր, ինչպես օրինակ՝ Իրանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմաններին:

«Թալիբան» շարժման ակտիվացումը համընկնել է Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուսր բերման ընթացքի հետ: ԱՄՆ-ն նախատեսում է մինչև սեպտեմբերի 11-ը երկրից դուրս բերել իր ողջ զորակազմը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում