Ֆրանսիայում Covid-19-ի դեմ չպատվաստված անձանց իրավունքների սահմանափակումներն ուժեղացվել են
Օգոստոսի 1-ից Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց նկատմամբ սահմանափումներն ուժեղացվել են,- գրում է korrespondent.net-ը:
Արգելքները մասնավորապես վերաբերում են հասարակական վայրեր այցելելուն՝ բար, ռեստորան, հիվանդանոց, առևտրի ու ժամանցի կենտրոններ:
Նոր սահմանափակումների մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դիմելով ազգին, նա նշել է, որ պատվաստումից հրաժարվելը եսասիրության և անպատասխանատվության դրսևորում է:
Կարծիքներ