Հայտնի է Գրիգոր Երիցյանին և Գայանե Վարդանյանին ավագանիում փոխարինողների անունները

Հայտնի է Գրիգոր Երիցյանին և Գայանե Վարդանյանին ավագանիում փոխարինողների անունները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին:

Նրանց մանդատները կփոխանցվի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարներին: Իսկ այդ ցուցակով հաջորդ համարներում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Միսակ Սարգսյանն ու Գառնիկ Վարդանյանը:

Գրիգոր Երիցյանն իր լիազորությունները դադարեցնելու մասին օրեր առաջ գրառում էր կատարել և հայտարարել, որ պատճառը Երևանի՝ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ իրականացվող գործընթացներն են:

Գայանե Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դեկտեմբերի 17-ին դիմում է ներկայացրել ավագանու մանդատը վայր դնելու վերաբերյալ՝ նույն պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում