Լեհաստանում վթարի պատճառով մայրուղու վրա տանկեր են այրվել

Լեհաստանում վթարի պատճառով մայրուղու վրա տանկեր են այրվել

Լեհաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շչեցին քաղաքի մոտ, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու տանկ է այրվել: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Wszczecinie հրատարակությունը:

Նշվում է, որ ճանապարհի վրա բախվել են երկու քարշակ մեքենաներ և հարթակներ, որոնք մարտական տանկեր էին տեղափոխում: Բռնկվել է հրդեհ, որը տարածվել է ռազմական տեխնիկայի վրա: Որոտացել է մի քանի պայթյուն: Տուժածներ չկան:

«Այս միջադեպի հետևանքով դեպի սահման տանող մայրուղու երթևեկությունը արգելափակվել է: Հրդեհը մարելուց հետո երկու բեռնատարի վարորդները դիմել են հիվանդանոց՝ ախտորոշման համար»,- ասել է հրշեջներից մեկը:

Իրավապահները պարզում են պատահարի պատճառները: Ըստ նախնական տվյալների՝ առջևում գտնվող կցորդներից մեկը կտրուկ արգելակել է, իսկ մյուսը չի հասցրել արձագանքել և հարվածել է դրան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում