Դատարանը մերժեց Քոչարյանի գործով Արթուր Դավթյանին եւ մյուս դատախազներին հայտնված բացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի գործով Արթուր Դավթյանին եւ մյուս դատախազներին հայտնված բացարկի միջնորդությունը

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազներին հայտնած բացարկի միջնորդությունը հերթական անգամ մերժվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը:

Պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի, Գևորգ Բաղդասարյանի, ինչպես նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ: Ըստ նրանց՝ մեղադրող դատախազները գործի ելքով շահագրգռված են և դրսևորում են կողմնակալ վերաբերմունք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում