Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում

Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։ 

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը հետևել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի ֆորումին։ Դիվանագիտական այդ հանդիպման հրավերն ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Թուրքիայի հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում