Ճապոնիայի պաշտպանության նախարարը մայիսի սկզբին կայցելի ԱՄՆ

Ճապոնիայի պաշտպանության նախարարը մայիսի սկզբին կայցելի ԱՄՆ

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին մայիսի սկզբին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը Տոկիոյում լրագրողներին ասել է ինքը՝ Կիշին։

«Ես կցանկանայի բոլորին ցույց տալ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ճապոնա-ամերիկյան համագործակցության ուժը», - մեջբերում է նրա խոսքերը Kyodo գործակալությունը։ Կիշիի այցը ԱՄՆ կմեկնարկի մայիսի 3-ին, որի շրջանակներում Ճապոնիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նախատեսում է բանակցություններ վարել ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում