Արթուր Ավագյանը համալրեց «Փյունիկ Ակադեմիա»-ի մարզչական շտաբը
Արթուր Ավագյանը ֆուտբոլային կարիերան «Փյունիկ»-ում ավարտելուց հետո նշանակվել է «Փյունիկ Ակադեմիա»-ի գլխավոր մարզչի օգնական:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈւԵՖԱ-ի մարզչական B կարգի արտոնագիր ստանալուց հետո Ավագյանը կօգնի «Փյունիկ»-ի երկրորդ թիմին առաջնության գարնանային հատվածում:
Ավագյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին «Գանձասար»-ում: Նախկինում Ավագյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում, ինչպես նաև կես մրցաշրջան անցկացրել ղազախական «Սեմե»-ում:
Ավագյանը 2015-2016 մրցաշրջանում «Ալաշկերտ»-ի հետ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, իսկ 20212022 մրցաշրջանում «Նորավանք»-ի կազմում բարձրացրել Սուպերգավաթը:
36-ամյա նախկին ֆուտբոլիստը մեր ակումբի գույներով անցկացրել էր 11 հանդիպում, այդ ընթացքում նա կատարել է որոշիչ գոլային փոխանցում «Կլուժ»-ի դեմ խաղում:
Կարծիքներ