Իրաքի հյուսիսում Թուրքիայի MIT-ի օպերացիայի հետևանքով 2 քուրդ զինյալ է սպանվել

Իրաքի հյուսիսում Թուրքիայի MIT-ի օպերացիայի հետևանքով 2 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում՝ Գարա շրջանում իրականացված ռազմագործողության հետևանքով սպանվել է 2 քուրդ զինյալ:

Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները ծրագրել էին անցնել հյուսիս-իրաքյան Մեթինայի շրջանը և հարձակում կազմակերպել թուրք ուժայինների դեմ:Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում «Pençe-Şimşek» և «Pençe-Yıldırım» ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այս օպերացիաներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում