Ստանիսլավ Չերչեսովը հրաժարվել է փոխհատուցումից՝ Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագիրը խզելուց հետո
Նոր մանրամասներ Ստանիսլավ Չերչեսովի՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու վերաբերյալ։
Ըստ շրջանառվող լուրերի’ մասնագետը հրաժարվել է փոխհատուցումից։ Չերչեսովի պայմանագիրը նախատեսված էր մինչև Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը՝ 2022 թվականի դեկտեմբեր։ Պայմանագրի համաձայն Չերչեսովը տարեկան 2,5 մլն եվրո էր ստանում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միության տեխնիկական կոմիտեն իր աջակցությունն էր հայտնվել Չերչեսովին՝ չնայած Ռուսաստանի հավաքականի՝ Եվրո-2020-ում ձախողմանը։ Որպես հիմնական խնդիր՝ նշվել էր ֆուտբոլիստների խաղամակարդակը։
Կարծիքներ