Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 14-ից 15-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 9, թմրամիջոցի մաքսանենգության՝ 7, անձնական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4-ական, ընտանեկան բռնության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության փորձի, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի ապօրինի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ