Դատարանը պարտադրել է Բրազիլիայի նախագահին վճարել լրագրողին փոխհատուցում նրա մասին նվաստացուցիչ դիտողությունների համար

Դատարանը պարտադրել է Բրազիլիայի նախագահին վճարել լրագրողին փոխհատուցում նրա մասին նվաստացուցիչ դիտողությունների համար

Բրազիլիայի դատարանը պարտադրել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին վճարել փոխհատուցում լրագրող կնոջն այն բանից հետո, երբ նա նվաստացուցիչ դիտողություն էր արել վերջինիս մասին, հաղորդում է BBC-ն:

Անցած տարի Բոլսոնարուն հայտարարել էր, որ լրագրող Պատրիսիա Կամպոս Մելուն առաջարկել է սեքս նախագահի մասին բացասական տեղեկատվության աղբյուրին:

Դատավորը հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահի դիտողությունները վնաս են հասցրել լրագրողի պատվին: Նախագահը պարտավորվել է վճարել լրագրողին 20 000 ռեալ (3500 ԱՄՆ դոլար) որպես հասցված վնասի փոխհատուցում: Նա կարող է բողոքարկել այդ որոշումը:

Իր հերթին Կամպոս Մելուն, որը Folha de S.Paulo բրազիլական ամենօրյա թերթի պարգեւին արժանացած թղթակից է, հայտարարել է, որ դատավորի որոշումը հաղթանակ է բոլոր կանանց համար:

«Լրագրողներն ընդդեմ հետապնդման» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ որոշումը նշանավորել է իրենով կին լրագրողների եւ Բրազիլիայում պրոֆեսիոնալ լրագրության համար «հաղթանակի օրը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում