Արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցը քննարկվի առանց ՌԴ-ի․ նախարարը մանրամասնում է

Արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցը քննարկվի առանց ՌԴ-ի․ նախարարը մանրամասնում է

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հարցին, թե արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցերը նույնպես երկկողմ ձևաչափով կքննարկվեն՝ առանց Ռուսաստանի միջնորդության:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդ երկրները սեփական շահերով են մոտենում գործընթացին։

«Եթե դուք նկատել եք, վերջին ժամանակներում մեծ հաշվով ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ֆորմատով»,- ասաց Պապոյանը։

Նախարարը հիշեցրեց՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների ղեկավարների, երկու երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների՝ վերջերս տեղի ունեցած երկկողմ շփումները և ընդգծեց երկկողմ ձևաչափի արդյունավետությունը:

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ երկկողմ ձևաչափով բանակցությունները հաջողություն են գրանցել, և նպատակահարմար է շարունակել աշխատանքը հենց այս ձևաչափով․ «Երկկողմ ֆորմատը, իմ կարծիքով, արդյունավետ է եղել, և պետք է շարունակել այդ ֆորմատով աշխատել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում