ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված

ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության անարգել մուտքը Գազայի հատված՝ սովը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հաագայի դատարանը մարտի 28-ին նման որոշում է ընդունել միաձայն՝ նշելով, որ Իսրայելը պետք է գործի անհապաղ, որպեսզի թույլ տա ծայրահեղ անհրաժեշտ ծառայությունների և հումանիտար օգնության ապահովումը։

Այս որոշմանը նախորդել էին նախազգուշացումներ, որ մի քանի շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում կարող է սով առաջանալ։

Իսրայելը հերքել է մեղադրանքները, որ արգելափակում է օգնության մատակարարումը՝ դրանք անվանելով «լիովին անհիմն»։ Իսրայելի ԱԳՆ-ն դարձյալ ՀԱՄԱՍ-ին է մեղադրել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի համար։

Իր հերթին Euronews-ը նշում է, որ Արդարադատության միջազգային դատարանը երկու միջանկյալ միջոց է ընդունել Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից ներկայացված հայցի շրջանակներում, որն Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։

Իսրայելը հերքում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքները՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը մեղադրելով այն բանում, որ վերջինս փորձում է խաթարել Իսրայելի «իրավունքն ու պարտականությունը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում