ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը եթովպական պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու «Սթարմուս VI» փառատոնին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգավ Ալեմայեհու Տեգենուի գլխավորած պատվիրակությանը։
Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, անդրադարձել թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։
Արգավ Ալեմայեհու Տեգենուն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական ուղղություններով Եթովպիայում ձեռքբերումները՝ ընդգծելով արդյունաբերական կենտրոնների, էկոհամակարգի, տեխնոարդյունաբերության զարգացմանն ուղղված ձեռքբերումները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և մի շարք այլ ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Գևորգ Մանթաշյանը հյուրերին է ներկայացրել նաև Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումները՝ առանձնացնելով սեպտեմբերի 5-10-ը կայանալիք «Սթարմուս VI» գիտության և արվեստի միջազգային փառատոնը, հրավիրելով եթովպական պատվիրակությանը մասնակցելու մեր երկրում անցկացվող նշանակալի այդ իրադարձությանը։
Կարծիքներ