Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ խորհրդի անդամների հետ քննարկվել են 2021 թվականի նոյեմբեր ամսին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախապատրաստական աշխատանքները։
Այժմ ընթացքի մեջ են ՀՀ վարչապետի մասնակցության և Հայաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ քննարկումները։ Ավելի վաղ նախարարության պաշտոնական կայքում հայտարարվել էր, որ պատվիրակության կազմում` սեփական միջոցներով մեկնել ցանկացողները մինչև ս․թ․ սեպտեմբերի 3-ը կարող են ուղարկել իրենց հայտերը և կենսագրական տվյալները համաժողովին մասնակցելու մոտիվացիոն նամակները։
Նախարարը խորհրդի անդամներին հորդորել է ակտիվորեն ներգրավվել Հայաստանի կողմից համաժողովին ներկայացվելիք օրակարգի ձևավորման աշխատանքներում, հանդես գալ առաջարկություններով և դիտարկումներով։

Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Ն․ Բուդոյանը խորհրդի անդամներին է ներկայացրել համաժողովի նախնական օրակարգը, ապա մանրամասնել կլիմայական օրակարգի համատեքստում նախարարության կողմից իրականացված ծրագրերն ու աշխատանքները։
Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական այլ հիմնախնդիրների։ Մասնավորապես քննարկվել են ջրային ոլորտում առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Նախարարը խորհրդի անդամներին է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության տեսակետը։
Խոսվել է նաև «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի վերաբերյալ։

Նախարար Պետրոսյանը փարատել է գործընկերների մտահոգությունները՝ կապված տարածքի կենսաբազմազանության վրա քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների ազդեցության հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում